Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սասուն Միքայելյանը հիացած է նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի համագումարյան ելույթով: Այս մասին նա համագումարից հետո հայտնեց Yerkir.am-ի թղթակցին:
«Մարդը պարզ, նորմալ առաջարկ արեց: Երեւի առաջին անգամ, որ նորմալ առաջարկ եղավ` թե մարդը ինչ է ուզում անի: Ես ողջունում եմ»,- հայտարարեց Սասուն Միքայելյանը:
Դիտարկմանը, թե կարո՞ղ ենք ենթադրել, որ կկանգնի Բագրատյանի կողքին, նա պատասխանեց, որ, երբ բոլոր թեկնածուները հայտնի դառնան, այն ժամանակ էլ իր դիրքորոշումը կհայտնի:
Միքայելյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին: Ի պատասխան` նա հայտարարեց, որ չի եկել ելույթները համեմատելու կամ գնահատական տալու: «Պա՞րզ էր Տեր-Պետրոսյանի ելույթը»` հետաքրքրվեցինք : «Դու ի՞նչ ես ուզում` Տեր-Պետրոսյանից ասեմ, ասա` ասեմ, քեզնից պրծնեմ»,- փոքր-ինչ բարկացավ Սասուն Միքայելյանը:
Նա հայտարարեց, որ պետք է քաղաքական ինտրիգները թողնել ու համախմբվել, քանի որ երկիրը ծանր վիճակում է: Ի պատասխան դիտարկմանը, թե` Դուք էլ եք ինտրիգ անում` չասելով, թե ում կողքին եք կանգնելու, Միքայելյանը հայտարարեց. «Եթե չգիտեմ` ովքեր են առաջադրվում, ո՞նց ասեմ` ում եմ ընտրելու: Ես ինտրիգիստ չեմ, ես վիրավորվում եմ նման բաներից: Ես ազգի զինվոր եմ եղել, միշտ եղել եմ ժողովրդի կողքին»:
Ինչ վերաբերում է նրան, որ թեեւ նախագահի թեկնածուները դեռ վերջնականպես պարզ չեն, բայց ՀՀԿ-ն վաղուց է հայտարարել, որ բոլորը պետք է պայքարեն պատվավոր երկրորդ հորիզոնականի համար, Սասուն Միքայելյանը նշեց. «Նորմալ ընդդիմություն չի ձեւավորվել, դրա համար էլ ՀՀԿ-ականները մեծ-մեծ խոսում են: Այ, եթե նորմալ ընդդիմություն ձեւավորվի, ամեն մարդ իր խոսքի արժեքն ու չափը կիմանա»: