| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կոտայքի տխրահռչակ մարզպետ Կովալենկո Շահգալդյանը որևէ մասնակցություն չի ցուցաբերել ո'չ Ղարաբաղյան շարժմանը, ո'չ Արցախյան ազատամարտին. գրում է, «Ժողովուրդ»-ը: Այդ տարիներին նա փորձել է հնարավորինս աննկատ մնալ՝ աշխատելով «Հայավտո» արտադրական միավորումում գլխավոր տնօրենի տեղակալ, Չարենցավանի ավտոբեռնիչների գործարանում գործադիր տնօրեն:
«Ու հավանաբար պատերազմին մասնակցելու վախից էլ ալափարսցի Կովալն ազատամարտիկներին չի սիրում, նրանց մասին խոսելիս հեգնանքով ու արհամարհանքով է արտահայտվում»,- գրում է թերթը:
«Ժողովուրդը» հիշեցնում է՝ Պռոշյանի գյուղապետ, Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադիր անդամներից ՀՅԴ-ական Հրաչ Մուրադյանի սպանությունից ժամեր անց, երբ դեռ տաք էր ազատամարտիկի դին, Կովալը հայտարարել էր, թե նա «այսպես ասած, կռված տղա էր», «միջին գյուղապետ էր»:
Երեկ Կովալի հայտարարություններին հակադարձել է «Սասուն» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը. «Կովալի պես տականքն էլ կանգնի ու դեռ դիակը չսառած՝ նման գնահատականներ տա: Ես շատ վիրավորված եմ Կովալի ասածներից, ինքը չկա մարդկային ոչ մի տեսակի մեջ, բայց կռվող տղուն նման գնահատականներ է տալիս: Հրաչ Մուրադյանը Կովալի կամակատարը երբեք չի եղել, ահա ինչու է նա իր մեջի թույնը թափել»:
Սակայն ՀՀԿ-ում շարունակում են Կովալի տեսակին «առաջ մղել»: