Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը վստահեցնում է, որ Ալիկ Բանդուրյանին (Նորատուսցի Ալիկ) ընդհանրապես չի ճանաչում: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ընդամենը միջնորդագիր է ստորագրել, որովհետև իրեն խնդրել են:
«Ինձ խնդրեցին, ասացին, որ իր վիճակը ծայրահեղ ծանր է: Ընդամենը ստորագրել եմ` հիվանդության հետ կապված, բայց եթե իմանայի հանրության մեջ նման հնչեղություն կստանար, չէի անի: Հանրային կարծիքն ինձ համար իմ կյանքից ավելի բարձր է»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ իր այս քայլն ավելի խորքային հիմքեր ունի: «Ես եղել եմ կալանավոր, այդ տարիների ընթացքում մեծ խոչընդոտներ են եղել կալանավայրերում, որ հիվանդ մարդիկ քաղաքացիական հիվանդանոցներում պետք է բուժվեն: Պրոբլեմ ա եղել, ես եմ միջնորդել, որ այդ մարդկանց տանեն հիվանդանոցներ` բուժման համար: Շատ դեպքերում չեն տարել, մարդիկ մահացել են հենց կալանավայրերում»,- իր արարքն այսպես բացատրեց պատգամավորը:
Նշենք որ Նորատուսցի Ալիկի համար Սասուն Միքայելյանի հետ միջնորդություն էին ստորագրել մի քանի ԲՀԿ-ական պատգամավորներ:
Սասուն Միքայելյանը նաև հերքեց այն լուրերը, թե ցանանկանում է ԵԿՄ նախագահ դառնալ: «Որ խնդրեն, աղաչեն, պաղատեն էլ, չեմ ուզում»,- ասաց նա: