| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Հանրապետություն» կուսակցության 6-րդ համագումարին ներկա է նաև ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Արամ Սարգսյանի` նախագահական ընտրություններին չառաջադրվելու որոշմանը, Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ դա Արամ Սարգսյանի որոշումն է, պետք է հարգել և նորմալ ընդունել: Մեր այն դիտարկմանը, թե վերջին շրջանում նա, կարծես, քաղաքական գործընթացներում պասիվ է, չհամաձայնեց` ասելով. «Ոչ մի դեպքում, երբե'ք: Ես իմ ձեռագիրը թողել եմ հայոց նորագույն պատմության մեջ: Ես քաղաքական գորընթացներից չեմ հեռացել»:
Դիտարկմանը, թե, համենայն դեպս, հրապարակային քաղաքականությամբ աչքի չի ընկնում, Միքայելյանն արձագանքեց. «Որովհետև քաղաքական հրապարակ չկա, բայց շուտով կլինի»:
Խոսելով ՀԱԿ-ի հետ շփումների մասին` նա ասաց, որ ինքը շփվում է բոլոր կուսակցությունների նորմալ մարդկանց հետ և միշտ նորմալ է այն մարդկանց հետ, ովքեր մտահոգ են երկրի ապագայով:
Առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված իր դիրքորոշումը այդպես էլ չասաց, միայն հորդորեց ժամանակից առաջ չընկնել: Նաև հավելեց, որ իր դիրքորոշման մասին կխոսի ամսվա վերջին և հանգամանալից կպատասխանի այլ հարցերի:
Ի դեպ, հարցին, թե վաղը կայանալիօք ՀՀՇ համագումարին ներկա լինելո՞ւ է, Միքայելյանն անորոշ պատասխանեց` վաղը կերևա: