Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի կարծիքով` եթե եռյակը չփլուզվի, ապա կգնա իշխանափոխանցման: Նա հակված է այժմ եռյակին երկյակ կոչել` հաշվի առնելով Րաֆֆի Հովհաննիսյանի` առանձին գործելը:
Ըստ նրա` ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն ուզում են Ռուսաստանի թագաժառանգը դառնալ: Իսկ ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա «նա իր սկզբունքներին կողմ մնաց, ինքն ինչ-որ տեղ վերակենդանանում է նախագահական ընտրություններում պարտվելուց հետո, իրեն ամբիոն էր պետք, որ գար արենա, և եկավ»:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխություներին` Միքայելյանը նշեց, որ այժմ գահի կռիվ է գնում, թե ով ավելի պուպուշ կերևա Ռուսաստանի աչքին: «Իրանք բոլորը ղեկավարվում են Ռուսաստանի կողմից: Ես ասել եմ` երեք նախագահները պետք է հեռանան, հիշե'ք, եթե նրանք չհեռանան` այս երկիրը զարգացում չի ունենա»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է ինքը կանգնի եռյակի կողքին, Միքայելյանը պատասխանեց. «Թող հլը եռյակն իրար կողքի կանգնի»: Խոսելով ընդդիմության մասին` նախկին պատգամավորը նշեց. «Էս տարիների ընթացքում ընդդիմություն ասվածը բնաջնջված ա էս իշխանությունների ձեռքով: Մեզ միշտ քննադատում են, ասում ե` խի՞ չեք գալիս: Գանք` ի՞նչ անենք»: