|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ անդրադարձել է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին:
Ըստ Demokrathaber-ի՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ մի կողմից շարունակվում են ԵՄ-ին անդամակցելու հարցում բանակցությունները, մյուս կողմից` «ջանքեր են գործադրվում փախստականների հարցին լուծում տալու համար»:
«Իհարկե, խոսքն անգամ լինել չի կարող, որ ահաբեկչության դեմ պայքարը թուլացնող ինչ-որ քայլ կձեռնարկենք»,- հայտարարել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ իրենք ցավում են, որ ժամանակ առ ժամանակ ԵՄ-ն դեմ է լինում Թուրքիային: «Պետք է կենտրոնանանք մեր ռազմավարական նպատակների վրա: Մենք շարունակեցինք վիզային ռեժիմը հանելու գործընթացը, և իրականում այն գտնվում է ավարտական փուլում»,- ասել է Թուրքիայի նախագահը: