|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱԽ քարտուղարն այն պաշտոնատար անձը չէ, որ ես ժամանակ հատկացնեի և անդրադառնայի նրա հայտարարություններին, բայց քանի որ համակարգային խնդիր կա՝ ՀՀ ՄԻՊ-ի աշխատանքը բոլոր ուղղություններով վարկաբեկելու հետևողական աշխատանք է տարվում, ես մի քանի հարցի ուզում եմ անդրադառնալ․ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններին։
«Երկու հիմնական թեզի է անդրադառնում այդ պաշտոնատար անձը, որ՝ ՄԻՊ-ն ընդհանրապես անաչառ չէ, կասկածի տակ է դնում անաչառությունն՝ առհասարակ, և քաղաքական հայտարարություններ է անում։ Նախ՝ դա ծիծաղելի է, որովհետև դրանից երկու օր առաջ Վենետիկի հանձնաժողովը երբևէ ամենաուժեղ զեկույցն է ընդունում ՀՀ ՄԻՊ-ի վերաբերյալ, հերիք չէ ամրագրում է այդ կարգավիճակը, նաև ասում է, որ ՀՀ ՄԻՊ-ն առանցքային դերակատար է երկրում մարդու իրավունքների ժողովրդավարության զարգացման համար»,- նշեց նա։
Ավելին՝ տեսանյութում։