Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ապրիլի 24-ի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը, որում նա 1915 թվականի իրադարձություններն անվանել է ցեղասպանություն։
Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ «1915 թվականի իրադարձությունների մասին հայտարարությունները, որոնք անհամատեղելի են պատմական փաստերի և միջազգային իրավունքի հետ, ուժ չունեն»։ Նաև Թուրքիայի ԱԳՆ-ն անհաջող է անվանել Բայդենի հայտարարությունը՝ նշելով, որ «դա 2021 թվականին նրա թույլ տված սխալի կրկնությունն է»։
«Մենք մերժում ենք հայտարարություններն ու որոշումները, որոնք խեղաթյուրում են պատմական փաստերը` քաղաքական դրդապատճառներով, և դատապարտում նրանց, ովքեր պնդում են այդ սխալը: Միակողմանի և ընտրովի մոտեցումը, որn այլ նպատակի չի ծառայում, քան թշնամություն սերմանելը, բարոյապես խնդրահարույց է և քաղաքականապես չարամիտ: Մարդկային դիրքորոշումը պահանջում է հավերժացում բոլոր նրանց հիշատակին, ովքեր տառապել են այդ ընթացքում՝ առանց էթնիկ կամ կրոնական խտրականության»,- ասվում է հայտարարության մեջ։
ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ Թուրքիան «հարգում է Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ հայերի տառապանքների հիշատակը», և կոչ է արել ցավը չօգտագործել քաղաքական նպատակներով։
«Թուրքիան այն կարծիքին է, որ պատմության վիճելի դրվագները, ինչպիսիք են 1915 թվականի իրադարձությունները, պետք է ուսումնասիրվեն առանց նախապաշարումների՝ պահպանելով գիտական և իրավական սկզբունքները», - ասվում է հայտարարության մեջ։
Միաժամանակ, այս երկրի ԱԳՆ-ն կրկին պնդում է, որ պատմական փաստերն ու արխիվներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծվի։
«Թուրքիան ձգտում է տարածաշրջանում և աշխարհում խաղաղության ու կայունության՝ համագործակցության ոգու համար։ Այս մասին ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը»,- ասվում է հայտարարության մեջ։