Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2019-05-05 16:29
Քաղաքական

Նորաբաց կամ փոքր կազմակերպությունները հայտնվում են տնտեսական դժվար կացության առաջ. ՀՀ ՄԻՊ

Նորաբաց կամ փոքր կազմակերպությունները հայտնվում են տնտեսական դժվար կացության առաջ. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել,

 «Սիրելի ընկերներ,

Ուրախ եմ տեղեկացնելու, որ ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել իմ դիմումը, որը վերաբերում է Սահմանադրությանը Հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերի համապատասխանությունը վիճարկելուն:

Այդ դիմումով վիճարկում եմ այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ ՀԴՄ-ների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու իրավախախտման հանգամանքները:

Օրինակ՝ տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է` 300․ 000 դրամի չափով, իսկ հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով 1․000․000 դրամի չափով: Ստացվում է, որ օրենքով նախապես կանխորոշված են տուգանքների չափերը, որոնցից որևէ բացառություն չի կարող արվել։

Մեր դիտարկումը ցույց է տվել, որ խնդրահարույց է նաև տուգանքի չափերի բարձր լինելը: Նորաբաց կամ փոքր կազմակերպությունները հատկապես հայտնվում են տնտեսական դժվար կացության առաջ, իսկ որոշ տնտեսվարող սուբյեկտների համար այն հանգեցնում է ընդհուպ մինչև ձեռնարկատիրական գործունեության դադարեցման:

Կարծում եմ՝ առկա վիճակը չի ապահովում տնտեսական և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու երաշխավորման սահմանադրական պահանջը։ Սա իր հերթին հանգեցնում է տնտեսական, ներառյալ՝ ձեռնարկատիրական, գործունեությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքի նկատմամբ պետության անհամաչափ միջամտության։

 Գործարարության պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է»: