Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱՄՆ-ում գործող թուրքական ավելի քան 150 կազմակերպությունների նախաձեռնությամբ` ձևավորվել է «Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտե» (Turkish American National Steering Committee - TASC), որն իր առջև նպատակ է դրել պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական Sabah թերթի կայքի հաղորդմամբ` TASC-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենց նպատակն է ԱՄՆ-ի հասարակությանն իրազեկել և ցույց տալ «պատմական ճշմարտությունը» Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Նշվում է նաև, որ կոմիտեի նպատակներից է նպաստել ԱՄՆ-ի քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքում թուրք հանրության ներգրավվածության բարձրացմանը, ԱՄՆ-ի իշխանական շրջանակներում Թուրքիայի ռազմավարական կարևորության գիտակցմանը և ամերիկյան հասարակությունում Թուրքիայի մասին դրական ընկալումների ձևավորմանը:
Կոմիտեի հիմնադիրներն են Իբրահիմ Ույարը, Գյունայ Օվունչը. Դերյա Թաշքինը, Մուրաթ Գյուզելը և այլք:
Հիշեցնենք, որ նույն մարտի 18-ին Թուրքիայում այս տարի անցկացվել էին Գալիպոլիի տոնակատարությունները՝ ի տարբերություն նախորդ տարվա, երբ միտումնավոր կերպով այդ միջոցառումները տեղափոխվել էին ապրիլի 24-ին: