|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հայտնաբերել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են հրավիրել մի քանի քաղաքացու: Նրանք բաժնում բացատրություն են տվել, որ Քանաքեռ-Զեյթունում բնակվող, 74-ամյա Ս.Վ.-ն իրենց է տվել հատուկ ձևաթղթեր և խոստացել, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի օգտին քվեարկող անձանց ցուցակագրելու դեպքում իրենց գումար կտա՝ յուրաքանչյուրին 50-ից 60 հազար դրամ: Բաժին հրավիրված քաղաքացիների հայտնածով՝ յուրաքանչյուրը 10-ից ավելի անձ է ցուցակագրել և ձևաթղթերը հանձնել Ս.Վ.-ին: 74-ամյա տղամարդը ևս ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և չի հերքել քաղաքացիների հայտնածը: Կատարվածի հանգամանքները պարզվում են:
ՀՀ ոստիկանություն