Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2019-04-04 14:40
Մշակույթ

«Մշնախը 50 հազար դոլար էր խոստացել, բայց հեղափոխությունից հետո ասացին` փող չկա»

«Մշնախը 50 հազար դոլար էր խոստացել, բայց հեղափոխությունից հետո ասացին` փող չկա»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը ևս մեկ անգամ հաստատեց` թատրոնի ներկայացումների համար գումարներ է տրամադրում սեփական միջոցներից, նաև` օգտագործում է թատրոնի գործընկերների տրամադրած գումարները, քանի որ ներկայացումների համար թատրոնը գումարներ չունի:

«Շատ շտապ անհրաժեշտ էր «Կարմեն»-ի և «Կախարդական սրինգ»-ի համար հանդերձներ կարել տալ, դեկորներ գնել, որ հյուրախաղերով Դուբայ մեկնեինք: Պետությունն այդ հարցում մեզ չի օգնել: Ի դեպ, պետությունը պարտավորվել էր մոտ 50 հազար դոլար տրամադրել ավիատոմսերի ձեռք բերման համար, բայց հեղափոխությունից հետո ասացին, թե փող չկա: Դե չկա, չկա, այլ տեղերում փնտրեցինք ու, փառք Աստծո, գտանք այլ հովանավորների, որոնք պատրաստակամ էին օժանդակել Դուբայում կայանալիք շրջագայությանը»,- ասաց նա:

Անդրադառնալով թատրոնում հայտնաբերված խախտումներին` Օրբելյանը նշեց, որ դրանք իր` պաշտոնը ստանձնելուց առաջ են եղել` 2014-2016 թթ: Հիշեցրեց` ինքն աշխատանքի է անցել 2017-ի փենտրվարին, երբ թատրոնում արդեն աուդիտ էր ընթանում:

«Ի դեպ, մշակույթի և ֆինանսների նախարարությունների միջև է եղել ֆինանսական չարաշահումների մասին այդ վեճը: Դա նույնիսկ օպերայի թատրոնի նախորդ տնօրեններին չի վերաբերել: Նազենի Ղարիբյանն էլ է իր վերջին հարցազրույցներում շեշտել, որ Օրբելյանն անգամ փոքր առնչություն չունի թատրոնի պարտքերի հետ: Ի դեպ, աուդիտի արդյունքների հետ համամիտ չեմ և դրա տակ չեմ ստորագրել: Խախտումները վերացնելու համար պետության հետ բանակցությունների մեջ էինք, որ գումարի փոխհատուցման փոխարեն, օրինակ, դպրոցականների համար «Անուշ» բեմադրենք, բայց, ցավոք, այդ բանակցություններն էլ ընդհատվեցին: Մենք այժմ մեր հնարավորությունների չափով ենք վերադարձնում այդ գումարը, որ «ժառանգել եմ» թատրոնի նախկին տնօրեններից»,- նշեց Օրբելյանը: