|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
«Իրավունք»-ը գրում է. «Անցյալ շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ բազմաթիվ սկանդալների հերոս Սուրեն Սուրենյանցը, մի քանի ժամ Երևանից դուրս գտնվող մի ռեստորանում ժամանակ անցկացնելուց հետո, զանգել է ոստիկանություն, զգուշացնելով, թե փող չունի ռեստորանին վճարելու համար և, երբ դրա մասին կտեղեկանան ռեստորանատերերը, նա վստահ է, որ ծեծ կուտի:
Ժամանած ոստիկանները իսկապես հայտնաբերել են Սուրեն Սուրենյանցին, որը մի լավ կերել-խմել էր, սակայն գրպանները դատարկ էին։ Վերջինս դիմում է գրել, որպեսզի իրեն թույլ տան մի քանի օրերի ընթացքում վճարել ռեստորանային հաշիվը, սակայն մինչ օրս իր խոստումը չի կատարել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։