|
Փոխարժեքներ
14 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.63 |
| EUR | ⚊ | € 431.78 |
| RUB | ⚊ | ₽ 5.0126 |
| GBP | ⚊ | £ 497.91 |
| GEL | ⚊ | ₾ 137.44 |
Մշակվել է 387 զեկույց դատապարտյալներին վաղաժամկետ պայմանական ազատելու վերաբերյալ: Այս մասին նախարարության 100-օրյա աշխատանքը ամփոփելիս հայտնեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքով` Հայաստանի պատմության մեջ այսպիսի տեմպ և ցուցանիշներ չեն եղել:
«192-ը հրաժարվել են, որ իրենց գործը ներկայացվի պայմանական վաղաժամկետ դատարան, դրանցից 228-ն այս պահի դրությամբ քննվել են դատարաններում, և 84-ը բավարարվել են. 84 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվե: Մերժվել է 184 դիմում: Այսպիսի բավարարման ցուցանիշ Հայաստանի պատմության մեջ չի եղել»,- ընդգծեց նախարարը:
Զեյնալյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ցմահ դատապարտյալների մասով կներկայացվեն պայմանական վաղաժամկետ ազատման դիմումներ: