կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-02 11:54
Իրավական

Գնալով նվազում է պայմանական վաղաժամկետ ազատվածների թիվը

Գնալով նվազում է պայմանական վաղաժամկետ ազատվածների թիվը

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արման Դանիելյանի խոսքով՝ գնալով նվազում է պայմանական վաղաժամկետ ազատվածների թիվը: 2013-ին պայմանական վաղաժամկետ համակարգով ազատվել է 226 մարդ, իսկ 2014-ին` 184: Հետևաբար ըստ նրա՝ այս ոլորտում դրական շարժ չկա. «Տարեցտարի մենք արձանագրում ենք, որ այս որորտում առընթաց չկա : Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցով դատապարտյալը դիմում է Անկախ հանձնաժողովին, որի որոշումները բողոքարկման ենթակա չեն, այսինքն քվեարկությամբ որոշում են, որ տվյալ դատապարտյալներին չեն ազատելու և վերջ: Դանիելյանի խոսքով՝ հույս կա, որ գոնե պրոբացիոն ծառայության ներդրումնից հետո այս ոլորտում որոշակի տեղաշարժ կնկատվի: «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի իրավաբան Աննա Մելիքյանն , ով նաև քրեակատարողական հիմնարկներում դիտորդական խմբի անդամ է, նշեց, որ իրենց այցելությունների ժամանակ դատապարտյալներից մազմաթիվ բողոքներ են ստանում պայմանական վաղաժամկետ ազատման խնդրի հետ կապված:

«Այսօր մտահոգության տեղիք է տալիս վաղաժամկետ ազատ արձակման որոշում կայացնելու մոդելը: Դիմումները մերժելու հիմքում հիմնականում նշվում է այն որ անձը բնութագրվում է բացասական, կամ ռիսկայնությունն է բարձր: Պայմանական վաղաժամկետ ազատ են արձակում այն դեպքերում , երբ մոտենում է դատապարտյալի՝ պատժի կրման ժամկետի ավարտը: Չգիտես ինչպես, հանկարծ այդ ժամանակ դատապարտյալը բնութագրվում է դրական և այլն»,-ասաց նա: Աննա մելիքյանը մտահոգություն հայտնեց նաև այն հանգամանքի վերաբերյալ, որ դատախազությունը բողոքարկում է պայմանական վաղաժամկետ ազատման որոշումը` պահանջելով նախկին դատապարտյալին հետ վերադարձնել: Այսինքն դատապարտյալներին ուղղվելու հնարավորություն չենք տալիս ու հենց այդ հիմքով մերժում ենք ազատել»,-նկատեց նա:

ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ Հովհաննես Մարգարյանը նշեց, որ յուրաքանչյուր եռամսյակը մեկ դատապարտյալի վարքի գնահատում է կատարվում , որն իր մեջ ներառում է. Գնահատում՝ դատապարտյալի կապն ընտանիքի հետ, կարգապահությունը, ռիսկայնության աստիճանը: Այս ցուցանիշների գնահատականով էլ ոոշվում է, թե ինչքանով է ողղվել դատապարտյալը: Մարգարյանը նաև նշեց, որ դատապարտյալների ռեժիմային փոփոխությունների վերաբերյալ նախագիծն արդեն պատրաստ է: