Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում է «Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որը ներկայացնում է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նախատեսվում է բարելավել պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը: Նախարարի խոսքով` Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտն անբավարար է, որի պատճառը թե՛ կիրառման ոլորտում առկա խնդիրներն են, թե՛ իրավական մի շարք խնդիրները:
Դատապարտյալների զգալի մեծամասնության պահանջներից առաջինը պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի ոչ պատշաճ կիրառությունն է: Ըստ այդմ` դատապարտյալը, որը պայմանական ազատվում է, պետք է անցնի եռաստիճան համակարգով` ստանալով դրական եզրակացություններ: Արփինե Հովհաննիսյանի խոսքով` երբ խոսվում է, որ ուղղվելու համար անձը կարող է պատժի մի մասը կրել պայմանական ազատության մեջ, հարկավոր են չափանիշներ՝ պատշաճ վարքագիծ, հանցագործության կրկնության ցածր աստիճան:
«Մենք առաջարկում ենք օրենքում սահմանել մոտավոր ցանկ՝ ինչ է նշանակում, երբ նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է, երբ պատշաճ վարքագիծ է դրսևորել: Դատապարտյալի համար պետք է պարզ լինի՝ ինչ վարք պիտի դրսևորի, որ պայմանական ազատության մեջ գտնվի»,- ասաց նախարարը` հավելելով, որ հարկավոր է ոչ թե հայեցողական, այլ մասնագիտական եզրակացություն, որի հիման վրա էլ դատարանը պիտի որոշում կայացնի՝ դատապարտյալը պայմանական վաղաժամկետ կազատվի՞, թե՞ ոչ: