Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
Ներկայումս ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում պահվում է մոտ 160 կին դատապարտյալ և կալանավորված անձ. Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց «Աբովյան» ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը: Ըստ նրա` ներկայումս անազատության մեջ է 10-ից ավելի անչափահաս, որոնցից 3-ը՝ դատապարտյալ:
Միքայելյանի խոսքով՝ 2016-ի ընթացքում լայնածավալ աշխատանքներ են կատարվել ՔԿՀ-ում: Մասնավորապես՝ էներգախնայողության ծրագրի շրջանակում ՔԿՀ-ի ամբողջ տարածքն անցել է կենտրոնական ջեռուցման, փոխվել են քրեակատարողական հիմնարկի վարչական շենքի, կացարանների, ճաշարանի, ակումբի և ՔԿՀ-ի մյուս շենքերի դռներն ու պատուհանները, շահագործման է հանձնվել նոր կաթսայատունը:
ՔԿՀ-ի պետը հայտնեց, որ 2017-ին նախատեսվում է ինտերնետային առևտրի կազմակերպում: «Խոսքը վերաբերում է մեզ մոտ գործող կրպակի՝ առցանց խանութի շահագործմանը: Դրա շնորհիվ հատկապես արտասահմանում բարեկամներ ունեցողների համար հեշտ կդառնա առաջին անհրաժեշտության պարագաներ ձեռք բերելը: Այսինքն` առցանց պատվեր է կատարվում, տեղում դատապարտյալը ստանում է»,- ասաց նա:
Միքայելյանի խոսքով՝ իրենք մշտապես փորձում են ապահովել դատապարտյալների զբաղվածությունը: «Աբովյան» ՔԿՀ-ում ներկայումս գործում է կրակայրիչների արտադրություն, կան դատապարտյալներ, ովքեր ներգրավված են անասնապահական ֆերմայում, մի քանի դատապարտյալ էլ ներգրավված է շնաբուծական տնտեսությունում: