|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Արթուր Այվազյանը ամիսներ առաջ միջնորդագիր էր ներկայացրել ՔԿՀ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու մասին, սակայն առանց հիմնավոր պատճառի մերժվել:
Արթուր Այվազյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը yerkir.am-ին հայտնեց, որ իրենք այդ առնչությամբ մտադիր են դիմել Եվրադատարան:
Նշենք, որ իրեն քաղաքական բանտարկյալ համարող Ա. Այվազյանը 2007թ. հոկտեմբերի 5-ին ազատազրկման է դատապարտվել ՀՀ քր.օր-ի 316 հոդվածի 2-րդ մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ):