|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազի նորանշանակ տեղակալ Հայկ Ասլանյանին: ՀՀ գլխավոր դատախազը վստահություն է հայտնել, որ Հայկ Ասլանյանի աշխատանքային երկարամյա փորձն ու գիտելիքները կծառայեցվեն համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը: Կոլեգիայի նիստում քննարկվել են դատախազության գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Մասնավորապես, աշխատանքային քննարկման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ուսումնասիրել խոշտանգումների վերաբերյալ փաստերի քննության միջազգային և ներպետական պրակտիկան, վերհանել այդ դեպքերով քննության խնդիրները և դրանց լուծման համար ներկայացնել հիմնավոր առաջարկություններ:
Հանձնարարվել է նաև ուսումնասիրել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու պրակտիկան` կիրառման ընթացքում առկա թերությունները վերհանելու, միասնական չափանիշներ ներդնելու, վերլուծության արդյունքում նշված ոլորտում դատախազական հսկողությունն առավել արդյունավետ իրականացնելու համար: