|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Հունիսի 28-ին՝ Կառավարության նիստից հետո, մի խումբ քաղաքացիներ դիմել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ազատությունից զրկման վայրերում գտնվող իրենց ազգականների իրավունքների պաշտպանության հարցով:Նույն օրը Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ:
Ինչպես Պաշտպանին դիմած քաղաքացիների, այնպես էլազատազրկվածների բողոքների հիմնական մասը վերաբերել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում առկա խնդիրներին:
Այցի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել նաեւ ազատությունից զրկված այլանձանց հետ։ Ստուգվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը և դրանց համապատասխանությունըպահանջներին:
Արձանագրված մի շարք խնդիրներ քննարկվել են ՔԿՀ-ի վարչակազմի հետ և տեղում ստացել լուծումներ, այդ թվում՝կապված դատապարտյալի խուցը փոխելու, դատապարտյալի կողմից տրված լիազորագիրը հաստատելու, պատշաճ բժշկական օգնության ցուցաբերման հետ։
Բարձրացված մնացած հարցերը կքննարկվեն գրավոր ընթացակարգով: