Փոխարժեքներ
04 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 427.46 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 507.73 |
GEL | ⚊ | ₾ 141.66 |
Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը հրաժարվել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու դիմումից՝ խնդրելով այն թողնել առանց քննության։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մարտին Արզումանյանի նախագահությամբ, այս տեղի է ունեցել ՀՀ-ում քաղաքական առաջին սպանությունները կատարած բանդայի պարագլուխ, ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցով նիստը։
Այսօրվա նիստին ներկայացել էին տուժողների իրավահաջորդները, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության, ՔԿԾ ներկայացուցիչները։ Արմեն Տեր-Սահակյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից չի բերվել, փոխարենը՝ դիմում է հասցեագրել դատարան՝ խնդրելով ն իրեն վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդագիրը թողնել առանց քննության։ Դատարանը հեռացել է առանձին սենյակ՝ որոշում կայացնելու։
Նշենք, որ դատական նիստին ներկա էին նաև քաղաքացիներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ՀՅԴ անդամներ՝ հաջակցություն տուժող կողմի։ Դատարանի տարածքում նաև ոստիկանական ուժեր էին կենտրոնացվել։
Հիշեցնենք, որ 31 տարի առաջ հենց Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի սպանությամբ էլ դրվեց Հայաստանում քաղաքական սպանությունների հիմքը։ Մասնավորապես՝ 1992թ. սեպտեմբերի 18-ին հայտնի դարձավ Երևան-Լենինական մայրուղու, Աշտարակից Ագարակ տանող ճանապարհահատվածում սպանվել է Հովհաննես Սուքիասյանը։ Չարագործները՝ վաղ առավոտյան մեկնել էին Աշտարակ, շրջխորհրդի գործկոմի շենքի մոտ դարանակալել ու սպասել Հովհաննես Սուքիասյանին, իսկ երբ նա դուրս է եկել գործկոմի շենքից և նստել իր ծառայական «ԳԱԶ-24» մակնիշի 8450 ԱԴՎ պետհամարանիշի ավտոմեքենան, շարժվել են նրա հետևից և ժամը 16-ի սահմաններում Երևան-Լենինական մայրուղու, Աշտարակից Ագարակ տանող ճանապարհահատվածում վազանցելով Հովհաննես Սուքիասյանի ծառայական ավտոմեքենան՝ երկու ինքնաձիգ հրազենից դիմահար կրակահերթերով ավտոմեքենայի միջից գնդակոծել են նրանց, որի հետևանքով Հովհաննես Սուքիասյանը և վարորդ Վարուժան Աբրահամյանը ստացած բազմաթիվ հրազենային մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:
Ավելի ուշ արդեն հայտնի դարձավ, որ սպանությունն իրականացվել է Տեր-Սահակյանի բանդայի անդամների կողմից, որի հանձնարարությունն ստացվել էր 1992թ. օգոստոսի կեսերին՝ Վանո Սիրադեղյանից։ Ստացած առաջադրանքի մասին Արմեն Տեր-Սահակյանը նույն օրը հայտնել է ՀՀՇ վարչության շենքի իրենց հատկված առանձնասենյակում հավաքված բանդայի անդամներին և նրանց միջև կատարել դերաբաշխում, իսկ որպես սպանության գործիք օգտագործելու համար տրամադրել է Վանո Սիրադեղյանի կողմից իրեն տրված ինքնաձիգն ու ռուսական զորամասից հափշտակված մյուս ինքնաձիգ հրազենը:
Օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով հաստատվել է բանդայի կողմից իրականացված առնվազն 5 անձի՝ Հովհաննես Սուքիասյանի, նրա վարորդի՝վարորդ Վարուժան Աբրահամյանի, Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյան, նրա վարորդի և ուղևորի սպանությունը, ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանի և նրա վարորդի սպանության փորձը, ինչպես նաև՝ ավազակային հարձակման մի շարք դրվագներ։