|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ալթունյանն իրեն քաղաքականության մեջ շատ փորձառու մարդ չի համարում, բայց, ըստ նրա, ինչ-որ ստացվեց՝ շատ գեղեցիկ ստացվեց: Նման կերպ նա արձագանքեց՝ պատասխանելով հարցին, թե իր համար սպասելի՞ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա:
«Այնուամենայնիվ, ի՞նչը պատճառ հանդիսացավ, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց» հարցին էլ Ալթունյանը պատասխանեց, որ իրավիճակը փոխվել էր, և փորձառու քաղաքական գործիչը միշտ ընդունում է այն որոշումը, որն այդ պահին ամենաճիշտն է: «Մարդն իր ուղերձի մեջ հստակ նշել էր պատճառը, այն է՝ որպեսզի ամեն ինչ անցնի անարյուն, համերաշխ և տրամաբանական ուղիով»,- ասաց նա:
Ալթունյանի կարծիքով՝ Փաշինյանն արտահայտեց ժողովրդի ակտիվ մեծամասնության իղձերը:
Մեկ այլ հարցի, թե ինչպե՞ս է պատկերացնում իր ճակատագիրը, քանի որ հնարավոր է՝ այլևս չլինի իր պաշտոնում, Ալթունյանը պատասխանեց՝ ինչպես նախորդ 59 տարիներին՝ երջանիկ երևանցի: «Հազար ու մի բան արել եմ՝ ապահովագրություն, բժշկություն, երևի մի օգտակար բան կհնարեմ»,- ասաց նա: