Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
30 տարի առաջ Սումգայիթում սկսվեցին իրադարձություններ, որոնք ավարտվել են աննախադեպ ջարդերով, բռնությամբ և սպանություններով: Газета. ру-ն այս թեմայով զրուցել է լրագրող Թոմաս դե Վաալի հետ:
«Սումգայիթի ջարդերը դարձան «չեռնոբիլյան վթարի» նման մի բան, տեղի ունեցավ մարդկանց զանգվածային սպանություն, հասարակության վրդովմունք, հայերը լքեցին Ադրբեջանը, իսկ ադրբեջանցիները` Հայաստանը… Սումգայիթում իսկապես դաժանություն դրսևորվեց, ջարդ, որը Խորհրդային միությունը դեռ չէր տեսել»,- նշել է դե Վաալը:
Խոսելով խորհրդային իշխանությունների արձագանքի մասին` լրագրողն ասել է, որ դրանք և մասնավորապես Գորբաչովը պատրաստ չէին Ղարաբաղյան հակամարտությանը. Քաղբյուրոյի արաձագանքը թույլ էր, այն իր էմիսարներին էր ուղարկում Կովկաս, որոնք սահմանափակվում էին միան պահանջներով` ուղղված Ադրբեջանի և Հայաստանի աշխատավորներին:
Խոսելով այն մասին, թե ինչու կողմերը մինչ օրս չեն հասել փոխզիջման, և որ կողմը պետք է զիջի, դե Վաալը ասել է հետևյալը. «Խաղաղ պլանը ենթադրում է, որ Լեռնային Ղարաբաղը դե յուրե կամ դե ֆակտո կմնա հայերի վերահսկողության տակ, տեղի կունենա Ղարաբաղին կից տարածքների վերադարձ Ադրբեջանին` գումարած խաղաղապահ ուժեր, որոնք պետք է անվտանգության երաշխավորը դառնան: Սակայն խնդիրն այն է, որ կողմերի միջև վստահությունը զրոյական է, երկու կողմերը շարունակում են հաղթանակ ցանկանալ, այդ իսկ պատճառով հակամարտության լուծման համար անհրաժեշտ է ակտիվ միջազգային միջամտություն, որը դեռ չի երևում, կամ անհրաժեշտ է հասարակության ներսում ճնշում, որը նույնպես դեռ չկա»:
Խոսելով Հայաստանում և Ադրբեջանում վերջին տարիներին անցկացվող քաղաքականության մասին` Թոմաս դե Վաալը նշել է, որ, ցավոք, ադրբեջանական կողմը շատ ավելի թշնամական է տրամադրված: «Պատճառը մեկն է` այն պարտված կողմն է, որը դժգոհ է ստատուս քվոյից»,- նշել է նա:
Դե Վաալի խոսքով` այդ իսկ պատճառով Ադրբեջանում հայտարարություններ են հնչում, թե Երևանն իրենց պատմական տարածքն է: «Դա, իհարկե, շատ սադրիչ է և ոչ մի կերպ չի ծառայում հակամարտության կարգավորմանը»,- հավելել է նա: