|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ռուսական Известия-ն անդրադարձել է Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու գործընթացին և Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի ժողովում` դեկտեմբերի 24-ին, Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու «ճանապարհային քարտեզի» ստորագրմանը:
Հոդվածում նշվում է, որ Հայաստանի ճանապարհը դեպի ՄՄ այդքան էլ հեշտ չէ: Ղազախստանի և Բելառուսի առաջնորդները կարող են շարունակել «ընդդիմադիր կեցվածք» ընդունել անգամ «ճանապարհային քարտեզի» ստորագրումից հետո: Որպես հիմնական փաստարկ` նշվում է, որ Հայաստանի՝ ՄՄ մտնելուց հետո չճանաչված ԼՂՀ-ից ընդհանուր տնտեսական տարածություն կարող է ապրանք մուտք գործել, թեև չնչին քանակությամբ:
Հոդվածում նաև նշվում է, որ նույն Հայաստանում ևս քիչ չեն մարդիկ, որոնք կասկածում են, որ «ճանապարհային քարտեզն» անթերի է և այդքան կարճ ժամանակահատվածում ճիշտ է մշակվել: