կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-14 13:22
Իրավական

«Սրան պիտի վառենք». մեկնարկեց Շամիրամի սպանդի գործով դատաքննությունը

«Սրան պիտի վառենք». մեկնարկեց Շամիրամի սպանդի գործով դատաքննությունը

Քիչ առաջ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ, մեկնարկեց Շամիրամ գյուղում 4 անձի սպանության գործով դատաքննությունը: Դատարանից Yerkir.am-ի լրագրողը հայտնում է, որ այս պահին ուժեղացված հսկողություն է: Գործով ամբաստանյալ Թելման Քալաշյանին երբ բերեցին դատարան, դահլիճում ներկա` տուժողների հարազատները սկսեցին անիծել ամբաստանյալին, նրան անվանեցին «տեռորիստ»: «Իգիլ, տեռորիստ, սրան պիտի վառենք»,- բղավեցին նրանք:

Համաձայն մեղադրական եզրակացության ՝ Թելման Քալաշյանը 2017-ի օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կատարել է չորս անձանց սպանություն: Բացի այդ՝ նա 1999թ. ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել հրազեն և ռազմամթերք, 2012թ. դեկտեմբերից մինչև 2014թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է վաշխառություն, որի հետևանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ, 2017թ. օգոստոսի 17-ին էլ կատարել է սուտ մատնություն:

Այսպիսով`Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի` միաժամանակ 4 հոդվածների հատկանիշներով: Շուրջ 24 օր հետախուզման մեջ գտնվող Քալաշյանը հայտնաբերվել էր 2017 թ. օգոստոսի 25-ին և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Մանրամասներն ու տեսանյութը ավելի ուշ: