կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-02 11:50
Իրավական

Շամիրամի և Սևանի դեպքերը քրեածին արմատներ չունեն. Հունան Պողոսյան. News.am

Շամիրամի և Սևանի դեպքերը քրեածին արմատներ չունեն. Հունան Պողոսյան. News.am

Վերջին երկու օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվեց երկու արյունալի դեպք, որոնք խլեցին վեց քաղաքացու կյանք։ Հուլիսի 31–ին Սեւանում վիճաբանության ժամանակ սպանվեց Աշոտ Հովհաննիսյանը, կես ժամ անց Սեւանի մայրուղու վրա հայտնաբերվեց Արգավանդի 28–ամյա բնակչի դին։ Նախնական տեղեկություններով 28–ամյա երիտասարդի սպանությունը վենդետա է, եւ դրա համար կասկածվում է Աշոտ Հովհաննիսյանի որդին։ Դեպքից մեկ օր անց Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի սգո սրահ է ներխուժել անհայտ անձը եւ իրեն պատկանող հրացանից կրակոցներ արձակել մարդկանց վրա, որի հետեւանքով սպանվել են չորս հոգի, վիրավորվել յոթը։ Չնայած արյունալի դեպքերի հետեւանքով սպանվել է յոթ քաղաքացի, սակայն ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ–մայոր Հունան Պողոսյանը NEWS.am–ի հետ զրույցում վստահեցրել է, որ օպերատիվ իրավիճակը վերահսկվում է։

Պարո′ն Պողոսյան, վերջին օրերին Սեւանում եւ Շամիրամ համայնքում արձանագրվեցին աղմկահարույց սպանություններ, որոնց հետեւանքով սպանվեց վեց քաղաքացի։ Հանրապետությունում կրիմինալ մթնոլորտի սրացումը ինչո՞վ եք բացատրում, արդյոք սա չի վկայում նաեւ ոստիկանության թերացումների մասին։

Բնական եմ համարում, որ հանրության շրջանում անհանգստություն կա, բայց ուզում եմ ասել՝ հանգիստ եղեք, օպերատիվ իրավիճակը վերահսկելի է։ Մասնավորապես Շամիրամ գյուղում տեղի ունեցած դեպքը կամ նախորդ օրվա` Սեւանում կատարված դեպքը կրիմինալ քրեածին արմատներ չունեն բացարձակ։ Երկու դեպքում էլ նախաքննության գաղտնիությունը պահելով հանդերձ` ասեմ, որ ընդամենը կենցաղային բնույթ ունեն այդ դեպքերը։ Այն կապված է գումարային պարտք ու պահանջի եւ պահի տակ ծագած իրավիճակի հետ։ Մնացածը պարզելու ուղղությամբ կատարվում են միջոցառումներ։ Կատարողի ինքնությունը հայտնի է, որոնողական աշխատանքներ են կատարվում նրան հայտնաբերելու ուղղությամբ, ինչից հետո հայտնի կդառնան շարժառիթը եւ մանրամասները։ Այս պահին ես չեմ ուզում հրապարակել մանրամասներ՝ նախաքննության շահերից ելնելով։

Քանի որ պնդում եք՝ կենցաղային հարցերն են շարժառիթը եղել, կմանրամասնե՞ք՝ ինչի մասին է խոսքը:

Այս պահին մեր ունեցած տեղեկությունները նախնական են, դեպքի բոլոր հանգամանքները գրեթե պարզվել են, մնացածը քննության ընթացքում կպարզվի։ Բոլոր միջոցառոմներն իրականացվում են կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։

Եթե նույնիսկ կենցաղային հարցի շուրջ է, մասնավորապես Շամիրամի դեպքում, պարզե՞լ եք` տարածքային ոստիկանությունը արդյոք տեղեկություններ չի ունեցել նախապատրաստվող սպանդի մասին, ի վերջո, մեկ հոգի չի եղել հանցագործի թիրախում։

Անթերի ոչ մեկը չի աշխատում՝ ինձանից սկսած։ Բայց եթե հանկարծակի մեկի գլխում ծագել է վրեժխնդրություն կատարել իրեն պատկանող հրացանով, որը ձեռք է բերել օրինական ճանապարհով եւ որպես զենք կրող` երկար տարիներ իրեն նորմալ է դրսեւորել, այս պարագայում փնտրել մեղավորներ, կարծում եմ, իմաստ չունի։ Իհարկե, թերացումներ կլինեն ամենօրյա աշխատանքում, բայց երբ տարիների վիճակագրությունը համեմատում ենք ծանր հանցագործությունների մասով մասնավորապես, ունենք նվազում։ Մի օրինակ նշեմ. անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մենք 17 դեպքի նվազում ունենք։

Հարցազրույցի շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: