| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  4 տարի առաջ - 2021-07-17 15:31
            4 տարի առաջ - 2021-07-17 15:31  
         
                
            Այն ինչ հիմա կատարվում է մեր երկրում մարդու իրավունքների ոչ միայն ոտնահարումների, այլ դրանց հակադրվելու միայն սկիզբն է։ Այս մասին ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» թեմայով կոնֆերանսում՝ անդրադառնալով իրականացվող ձերբակալություններին։
«Վերջապես, քաղաքացի, կամ հպարտ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը կատարում է իր խոստումները, նախընտրական արշավի ժամանակ նա հենց դա էր խոստանում։ Նրանք, ովքեր համաձայն չեն իր սրի տակով անցնել, պետք է պառկեցվեն ասֆալտին, հնարավորինս ցավ պետք է պատճառեն նրանց, որ հասկանան՝ ում հետ գործ ունեն։ Ես երբեմն մտածում եմ, որ հասարակության մեջ կա մոլորություն, որ կարելի է մտածել, թե ահա կխոսենք, կտանք գնահատականներ ու այս իշխանություններն ու նրանց ֆյուրերը ինչ-որ բան կլսեն։ Երկրորդ ակնկալիքը՝ որ միջազգային հանրությունը տեսնելով այս ամենը, ինչ-որ արձագանք կտա»,-նշեց նա:
Ըստ Ալավերդյանի այս ամենի անունը դրել ենք ռեպրեսիաներ, բայց իրականում դա բիրտ ուժի ցուցադրում է։
«Այստեղ հարց է ծագում․ ինչո՞ւ այդպես ցուցադրական։ Մարդու իրավունքների ոտնահարումը, գռեհկացումը արվում է մեկ նպատակով․ մենք գործ ունենք պետական իշխանական մակարդակով պետական ահաբեկչության՝ այն է, հոգեբանական ահաբեկչության հետ»,-ասաց Լարիսա Ալավերդյանը, հավելելով, որ այդ ամենն արվում է հեռահար նպատակներով․ ամբողջովին հլու-հնազանդ դարձնել ամբողջ մի հասարակություն, որը 33 տարիներ շարունակ դժվարությամբ արձանագրել է համեստ, բայց նվաճումներ՝ խոսքի ազատություն, արտահայտվելու հնարավորություն, իր ընտրության համար չհետապնդվելն է»,-ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը։