Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բանավեճը Գագիկ Ծառուկյանի սրտով չստացվեց: Այսօր Գյումրիում լրագրողներին այդ մասին հայտնեց ինքը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը՝ նշելով, որ քաղաքական ուժերի նախընտրական ցուցակները գլխավորողները պիտի ծրագրերից խոսեին:
«Ամբողջ աշխարհի հայությունը, ՀՀ-ի ժողովուրդը սպասում էր, որ յուրաքանչյուր կուսակցության ղեկավար պետք է իր տեսակետն ու մոտեցումը հայտներ, իր ծրագիրը կետ առ կետ, ոչ թե գեղեցիկ խոսքեր ասեր, որ ծաղկացնելու ա, այլ պիտի ասեր, թե որ ոլորտն ինչ սկզբունքով և ոնց է անելու… Այսօր գիտենք մեր տնտեսական և ֆինանսական վիճակը, պետք է ամեն մեկին հնարավորություն տրվեր, որ ասեին՝ գյուղատնտեսության հարցը ոնց ա լինելու, ոնց ենք զարգացնելու, ինչի հիման վրա, ինչ գումարներով, կամ ասենք թե` ուսանողների, թոշակների, աշխատողների, ներդրման հետ կապված: Այնտեղ ոնց որ թե ամեն մեկն ուզեցավ մեկը մյուսի հաշվին դիվիդենդներ շահի: Դա է իմ ասածը, ես պատկերացնում էի, որ ամեն մեկը պիտի ասեր, թե ոնց պետք է անի տվյալ ոլորտի զարգացումը: Թե չէ բոլորն էլ ասում են՝ լավ ա լինելու, ծաղկացնում են, ո՞նց, երբ միլիարդներ չունենք, 6-7 միլիարդ պարտք ունենք, պատերազմող երկիր ենք: Այս սկզբունքը պետք է լիներ, թե ոնց պիտի արվի: Առաջին անգամ էր, նորմալ էր, բայց կրկնում՝ այնքան էլ իմ սրտով չէր»,- նշեց Ծառուկյանը: