Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«168 ժամը» գրում է.«Վերաքննիչ քրեական դատարանում դեկտեմբերի 4-ին ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի ներկայացված բողոքի քննությունը, և դատարանը հեռանալով խորհրդակցական սենյակ՝ որոշեց, որ ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից ընտրված խափանման միջոց կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին: Ներքաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է՝ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կկիրառվի կալանավորումը՝ որպես խափանման միջոց։
Կլինի՞, այնուամենայնիվ, կալանավորման որոշում, և ի՞նչ միջազգային արձագանքներ կհետևեն դրան. 168.am-ի այս հարցին ի պատասխան՝ Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանն ասաց.
«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն այնուամենայնիվ կփորձի կալանավորել Ռոբերտ Քոչարյանին մինչև ընտրությունները, որովհետև դա իրեն լուրջ դիվիդենտներ կբերի, և ինքը կկարողանա այդ փաստը նպաստավոր ձևով հասցնել հանրությանը, և եթե հաղթահարվեն իրավական խոչընդոտները, ապա նման որոշում կկայացվի օրերս։ Ինչ վերաբերում է դրա միջազգային արձագանքին, ապա դա կլինի կտրուկ վատ, կտրուկ բացասական, բայց, իհարկե, անկախ դրանից, ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։ Մենք գիտենք, որ Ռուսաստանը Քոչարյանի գործի հանդեպ ընդգծված վատ վերաբերմունք է արտահայտել, և. բնականաբար, այդ վերաբերմունքը չի փոխվել»։