կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-25 11:52
Հասարակություն

Դա իր տեսակետն է. ԿԳՆ պաշտոնյան հակադարձում է Գործատուների միության նախագահին. Tert.am

Դա իր տեսակետն է. ԿԳՆ պաշտոնյան հակադարձում է Գործատուների միության նախագահին. Tert.am

ԿԳՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն անհեթեթություն է որակել Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գ. Մակարյանի այն հայտարարությունը, թե ՀՀ-ում ներդրումներին խոչընդոտող ամենակարևոր արգելքը կրթական համակարգն է: Այս մասին գրում է Tert.am-ը:

Վարչության պետը համոզված է, որ տվյալ հայտարարությունը ավելի շատ պարոն Մակարյանի անձնական տեսակետն է, քան տվյալ կազմակերպությունում ընդգրկված գործատուների:

Նա ընդգծել է, որ թերևս հակված է մտածելու, որ հնչեցվածը սոսկ անձնական տեսակետ է, որովհետև ոլորտում արդեն ձևավորվել համագործակցային այնպիսի հարթակ, որում ներկայացված են բիզնեսի շահերը  ներկայացնող տարբեր կազմակերպությունները, ինչպես նաև բիզնեսի այլ ներկայացուցիչներ, որոնք որևէ միության չեն անդամակցում:

Ըստ Ա. Աղբալյանի` այսօր քոլեջների և ուսումնարանների կառավարման խորհրդներում պարտադիր ընդգրկված են  գործարար հատվածը ներկայացնող առնվազն երկու–երեք անդամ, որոնց թեկնածությունները ներկայացնում են միություններ, այդ թվում նաև պարոն Մակարյանը:

«Միաժամանակ նշեմ, դեռևս 2008 թվականից գործում է ՄԿՈՒ զարգացման ազգային խորհուրդը, որը եռակողմ մարմին է և գործարար աշխարհը ներկայացնող բոլոր միությունները ներկայացված են այդ խորհրդում, այդ թվում՝ Գործատուների հանրապետական միությունը: Այն մի հարթակ է, որտեղ գործատուներին հնարավորություն է ընձեռել ներկայացնել իրենց խնդիրները, մասնավորապես, ՄԿՈՒ կառավարման ռազմավարության, արդյունավետության, այդ թվում նաև պետպատվերի պլանավորման և քաղաքականության մշակման առումով»,- նշել է նա:


Վարչության պետն ընդգծել է, որ 2009 թվականից սկսած՝ ստեղծվել է շուրջ 190 մասնագիտական կրթական չափորոշիչ,  և չկա որևէ չափորոշիչ, որի մշակման աշխատանքներում Գործատուների միության առաջարկած թեկնածուն ներգրավված չլինի: 

«Եթե խոսում ենք գործատուի կողմից առաջադրվող պահանջների մասին, ապա նշեմ, որ մշակված չափորոշիչներում ամբողջությամբ ներկայացված են գործատուների կողմից սահմանված կարիքները և պահանջները:


Հետևաբար, ստեղծված են բոլոր հնարավորությունները՝ գործատուների պահանջները կրթական համակարգում ներկայացնելու և իրականացնելու համար, որի մասին, ի դեպ, պարոն Մակարյանը բազմիցս է բարձրաձայնել»,-նշել է Աղբալյանը:

Անդրադառնալով պետական պատվերի ձևավորման խնդրին` վարչության պետը պարզաբանել է, որ այն ձևավորվում է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների, այդ թվում մարզպետարանների, ինչպես նաև գործարար հատվածը ներկայացնող կազմակերպությունների առաջարկությունների հիման վրա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: