| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանադրական բարեփոխումներին: Նա նշեց, որ ժողովրդի մեջ մի կերպ ամրապնդվել է այն, թե ինչ է ընդդիմությունը, հիմա էլ մարդիկ պետք է կարողանան կռահել, թե ինչ է «Ոչ»-ը` համանուն շարժումը, որը պայքարում է սահմանադրական բարեփոխումների դեմ:
Խոսելով կայուն մեծամասնության և երկփուլ ընտրությունների մասին` ԱԺ նախագահը նշեց. «Այսօր դեռ շարունակվում են ԱԺ քննարկումները, և բոլոր այն հոդվածները, որոնք տարընթերցման առիթ են ու խմբագրվելու կարիք ունեն, կփոխվեն: Կարծում եմ` ավելի լավ է կայուն մեծամասնության դրույթը տեղափոխվի Ընտրական օրենսգիրք: Եթե ԱԺ-ում չլինի կայուն մեծամասնություն, անընդհատ կառավարություն պետք է փոխվի»:
Դիտարկմանը, թե ընդդիմադիր ուժերը մշտապես ասում են, որ սահմանադրական փոփոխությունները միտված են ՀՀԿ-ի վերարտադրմանը, Սահակյանը պատասխանեց, թե ՀՀԿ-ին ի՞նչ է եղել, դա կարող էին անել նաև նախագահ ընտրելու դեպքում:
Նա նշեց նաև, որ չի կարծում, թե ժողովուրդը կընդդիմանա սահմանադրական բարեփախումներին: «Մենք շփումներ ենք ունենում ժողովրդի հետ և նման բան չենք նկատել: Ցավն այն է, որ որոշ քաղաքական ուժեր խոսում են ժողովրդի անունից: Ընդդիմադիրները կարող են իրենց տեսակետն ունենալ, բայց հաղթում ենք մենք»,- ասաց ԱԺ նախագահը: