Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մալթեփե (Ստամբուլ) թուրքական համալսարանի պրոֆեսոր Հասան Ունալը lenta.ru-ին տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիան և Ռուսաստանը պետք է համաձայնագիր կնքեն Ղրիմի և Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության վերաբերյալ, իսկ Ռուսաստանը պետք է առաջնորդի Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը ճանաչելու շարժումը:
Նրա կարծիքով՝ միավորված Կիպրոսը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, և դա ամենևին չի բխում Ռուսաստանի շահերից: Մյուս կողմից՝ հենց Ռուսաստանը ճանաչի Կիպրոսը, թուրքական ավիաընկերությունները կկարողանան վերսկսել ուղիղ թռիչքները դեպի Ղրիմ, իսկ թուրքական իշխանությունները կհրաժարվեն Ղրիմը որպես Ուկրաինայի մաս ճանաչող տեսակետներից:
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան խնդրին, ըստ պրոֆեսորի, Թուրքիայի և Ռուսաստանի միջև տարաձայնություններ չկան:
«Երկու երկրներն էլ զգալիորեն ցույց տվեցին իրենց հակամարտության ընթացքում, և դրա արդյունքը նույնիսկ օգուտ բերեց Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններին: Նրանք պետք է շարունակեն աշխատել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման համար»,- ասել է Ունալը:
Խոսելով Թուրքիայի և Ադրբեջանի միջև «Շուշիի հռչակագրի» մասին՝ պրոֆեսորը նշել է դրա որոշակի հոգեբանական կողմը:
«Մեկ ժողովուրդ, երկու պետություն՝ դատարկ խոսքեր չեն, բայց այս հռչակագիրն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Այն արտացոլում է տարածաշրջանում առկա իրերի բնույթը: Անկարան իր հնարավորությունների սահմաններում միշտ եղել է Բաքվի պաշտպանը: Բայց սա գործում է միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը պաշտպանում կամ վերադարձնում է իր հողերը, քանի դեռ գործում է ինքնապաշտպանության համար: Իմ կարծիքով,՝ Թուրքիան և Ռուսաստանը միակարծիք են այս հարցում: Ուստի, Ադրբեջանի կողմից տարածքների ազատման հետ կապված, թվում է, որ Անկարայի և Մոսկվայի միջև չհասկացվածություն չկա»,- ասել է թուրք պրոֆեսորը: