|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանմ ուրախ է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փոխվստահության մթնոլորտ է ձևավորվել: «Մեր հարաբերությունները և իմ անձնական հարաբերությունները մեր գործընկերների հետ ուղիղ են, անկեղծ, առանց մութ անկյունների»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Հարցին, թե Շավարշ Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ Ռուսաստանը խանդով է վերաբերվում Հայաստանի հարաբերություններին գերտերությունների հետ, արդյո՞ք Փաշինյանը կիսում է այդ կարծիքը, նա պատասխանեց, որ ինքը նման տպավորություն չի ստացել: «Ուրախ եմ, որ Պուտինի հետ փոխվստահության մթնոլորտ է ձևավորվել, սակայն դա չի նշանակում, որ մենք ամեն ինչի հետ կապված նույն տեսակետն ունենք և ամեն հարցում համաձայն ենք: Դա նշանակում է, որ մենք ըմբռնում ենք իրար տեսակետները և վստահ ենք երկուստեք, որ անկեղծ ենք»,- ասաց Փաշինյանը: