|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Քաղաքացի է` Հայաստանի կամ Ղարաբաղի, ինքն էլ իր տեսակետն է հայտնում. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմից իշխանությունների հասցեին հնչեցված քննադատություններին:
«Այսօր նպատակներն այնպիսին են, որ ամենալավ գործն էլ քննադատվում է: Այնպես որ` ամեն տեսակետներ կշռել, վերլուծել և դրանից ինչ-որ բան գտնել, կարծում եմ, ճիշտ չէ: Եթե ցանկություն են ունենում մի բան անելու, գնում են մի ճանապարհով, որ կարողանան կատարել իրենց ցանկությունները»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցած ձերբակալություններին` Սահակյանը նշեց. «Չեմ կարծում, որ ձերբակալություններն օդում են լինում: Պետք է սպասենք, մինչև դատախազությունն իր խոսքն ասի»: