|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության խորհրդի անդամներին՝ Գագիկ Մակարյանի գլխավորությամբ:
Վարչապետը նշել է, որ կարևորում է կառավարության և տարբեր ոլորտների շահերը ներկայացնող միությունների ու հասարակական կազմակերպությունների միջև երկխոսությունը և հավելել, որ այն հնարավորություն կտա պարբերաբար քննարկել առկա խնդիրներն ու լսել տեսակետներ՝ դրանց լուծման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր երկրում բիզնես միջավայրի բարելավմանը, օտարերկրյա ներդրումների խթանմանը, օրենսդրական բարեփոխումների իրականացմանը, աշխատաշուկան համապատասխան կադրերով համալրելուն ուղղված տարբեր հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև հարկային ոլորտի բարեփոխումներին, պետական գնումների համակարգի, շինարարության, քաղաքացիական ավիացիայի ոլորտների զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին:
Նշելով նման հանդիպումների պարբերական անցկացման անհրաժեշտությունը՝ վարչապետը կառավարության պատասխանատուներին հանձնարարել է առաջիկայում շարունակել Գործատուների հանրապետական միության խորհրդի անդամների հետ հանդիպումները՝ նշված ոլորտներում առկա խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունները քննարկելու նպատակով: