կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-12 12:15
Հասարակություն

Ավետիսյանների սպանությունից անցել է երեք տարի

Ավետիսյանների սպանությունից անցել է երեք տարի

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանությունից անցել է երեք տարի: 2015թ. հունվարի 12-ի գիշերը իրենց տանը՝ հենց անկողնում, գնդակահարվեցին ընտանիքի հայրը՝ Սերյոժա Ավետիսյանը, նրա կինը՝ Հասմիկ Ավետիսյանը, դուստրը՝ Աիդա Ավետիսյանը, որդին՝ Արմեն Ավետիսյանը, ընտանիքի հարսը՝ Արաքս Ավետիսյանը, վերջիններիս մանկահասակ երեխան՝ երկու տարեկան Աիդա Ավետիսյանը: Ընտանիքի ամենակրտսեր անդամը՝ Սերյոժա Ավետիսյանը, ով ստացել էր սվինի բազմաթիվ հարվածներ,  7 օր անց մահացավ հիվանդանոցում:

Սպանությունը կատարելու համար պատասխանատվության ենթարկված միակ անձը ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն է: 2016-ի օգոստոսի 23-ին Վալերի Պերմյակովը մեղավոր էր ճանաչվել առանձնակի դաժանությամբ կատարած սպանության՝ զուգորդված ավազակությամբ, առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելու փորձ կատարելու համար և դատապարտվել ցմահ ազատազրկման:

 2017-ի մայիսի 18-ին Պերմյակովը տեղափոխվեց ՌԴ, որտեղ էլ կկրի իր պատիժը: