կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-12 10:47
Հասարակություն

Ավետիսյանների սպանությունից անցել է մեկ տարի. նրանց հիշատակին մոմավառություն կլինի

Ավետիսյանների սպանությունից անցել է մեկ տարի. նրանց հիշատակին մոմավառություն կլինի

Գյումրիում Ավետիսյանների սպանության դեպքից անցել է մեկ տարի, սակայն սպանության հետ կապված շատ հարցեր դեռ մնում են չբացահայտված: Շուրջ մեկ տարի տևած նախաքննության ընթացքում այդպես էլ չբացահայտվեց սպանության իրական շարժառիթը, միայն նախորդ տարեվերջին՝ ռուսական ռազմաբազայի տարածքում տեղի ունեցած առաջին դատական նիստի ընթացքում առաջ քաշվեց սպանության գործով միակ մեղադրյալի՝ Վալերի Պերմյակովի՝ սատանայապաշտ լինելն ու այդ հողի վրա էլ սպանություն կատարելու շարժառիթը:

Թե որքանով է այդ վարկածը հավանական, ցույց կտա դատաքննության հետագա ընթացքը:

Նշենք, որ այսօր` ժամը 13:00-ին, Գյումրիի քաղաքային գերեզմանատանը տեղի կունենա հոգեհանգստյան կարգ, որից հետո` ժամը 17:30-ին, Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի կունենա ժամերգություն և մոմավառություն: