Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` փետրվարի 19-ին, լրանում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի մահվան 9-րդ տարին:
Ինը տարի առաջ` 2004 թվականի այս օրը, Բուդապեշտի հյուրանոցներից մեկում Գուրգեն Մարգարյանը դաժանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից:
Մարգարյանը Հունգարիա էր մեկնել` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին:
Փետրվարի 19-ի վաղ առավոտյան ուսումնավարժության անդամ երկիր Ադրբեջանի սպա Սաֆարովը սպանում է քնած Մարգարյանին` կացնի 16 հարված հասցնելով նրա դեմքին: Սպանությունից անմիջապես հետո ադրբեջանցին գնում է մյուս հայ սպայի` Հայկ Մակուչյանի սենյակը, սակայն դուռը փակ է լինում: Չկարողանալով կոտրել դուռը` նա սկսում է բարձր ձայնով վանկարկել Մակուչյանի անունը: Կիսաքնած Մակուչյանը մոտենում է դռանը, որպեսզի բացի այն, բայց նույն սենյակում ապրող Լիտվայի ներկայացուցիչը, ով երեկոյան փակել էր սենյակի դուռը, երկրորդ անգամ է փրկում հայ սպայի կյանքը:
Դատարանում ստոր հանցագործը խոստովանում է իր հանցանքը և հայտարարում, որ չի զղջում կատարածի համար: Նա նաև հայտարարում է, որ սպանել է Մարգարյանին, քանի որ նա հայ էր:
Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտում է ցմահ ազատազրկման: Ութ տարի բանտում անցկացնելուց հետո` 2012 թ. օգոստոսի 31-ին, ադրբեջանա-հունգարական ստոր գործարքի արդյունքում, դահիճը արտահանձնվում է Ադրբեջան, որտեղ էլ ազատ է արձակվում, ստանում տուն, կոչումներ: