Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2015թ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների կողմից հարցաքննված մարդկանց թիվը հասել է 4228-ի: Նրանցից մոտ 500-ին հարցաքննել են ՀՀ քննչական կոմիտեի քննիչները: Իսկ մնացած ավելի քան 3 հազար 700 մարդկանց հարցաքննել է ռուսական կողմը:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հարցաքննությունների արդյունքում ի հայտ եկած փաստերի հիման վրա Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի կառավարման հետ առնչություն ունեցող 18 անձ ազատվել է աշխատանքից։ Ի դեպ, ըստ լուրերի՝ազատվածների մեջ է եղել նաև ՌԴ պաշտպանության նախարարության այն պաշտոնյան, ում անմիջական ղեկավարության տակ է գտնվել Ռուսաստանի՝ Գյումրիում գտնվող 102-րդ ռազմաբազան: Սակայն ամենաաբսուրդն այն է, որ այդ հարցաքննությունների արդյունքում ոչ թե բոլոր հարցերի պատասխաններն են ստացվել, այլ նորանոր հարցեր են ի հայտ եկել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։