կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-26 16:47
Հասարակություն

Էս մեկ հոգու բան չէ, ամենքի գլխին մեկը կանգնել է, ու, հերթով գյուլլելով, անցել են. Ավետիսյանների հարազատները՝ դեպքի մասին

Էս մեկ հոգու բան չէ, ամենքի գլխին մեկը կանգնել է, ու, հերթով գյուլլելով, անցել են. Ավետիսյանների հարազատները՝ դեպքի մասին

Ավետիսյանների ընտանիքի սպանությունից երկու շաբաթ անց գործում տուժողների իրավահաջորդներ ընդգրկված չեն: Ավետիսյանների հարազատները չունեն նաեւ փաստաբաններ, ովքեր կզբաղվեն նրանց շահերի պաշտպանությամբ. գրում է ԳԱԼԱ-ն:

 

«Կայքի թղթակիցն այսօր հանդիպել է սպանված Հասմիկ Ավետիսյանի քրոջ եւ դստեր հետ: Պարզել, որ խնդիրը ոչ թե ցանկության բացակայությունն է, այլ վախը:

 

«Մենք մեր վշտով նստած ենք եւ ի վիճակի չենք եղել ոչ մի տեղ դիմել»,-ասում է տիկին Ռիտան: Հասկանում են, որ պետք է, որ գործում տուժողի իրավահաջորդներ լինեն: Ավետիսյանները 2 դուստր ունեն, իսկ Հասմիկ Ավետիսյանը քույրեր ունի:

 

Իրավահաջորդներ կան, սակայն, փաստացի, դեպքից օրեր անց որեւէ մեկը ներգրավված չէ գործում: Տիկին Ռիտան բացատրում է՝ պատճառը վախն է: Ասում է՝ Ավետիսյանների աղջիկները ծանր վիճակում են, վախենում են ամեն ինչից եւ ամենքից, չունեն համարձակություն միջադեպից հետո որեւէ մեկի հետ հանդիպել կամ որեւէ բան անել: Ընդգծում են, որ իրենց մեջ չկան իրավական գիտելիքներով հարազատներ, ովքեր կօգնեին, կուղղորդեին իրենց ինչ որ քայլեր ձեռնարկել:

 

Երեւանում բնակվող աղջկա սկեսուրը պատմում է. «Իմ հարսն ամբողջ գիշեր նստած է, ես էլ կողքը: Դանակ է վերցնում ձեռքը, պատառաքաղ է վերցնում, ասում է մամ, որ չհարձակվեն մեր վրա: Սարսափելի իրավիճակ է»: «Ես էլ մորաքույրն եմ, ես էլ իմ կյանքից եմ վախենում, մինուճար տղա ունեմ: Պետք է մեզ փաստաբան լիներ, որ էս բոլոր հարցերը կարգավորվեր՝ երեխեքս չգային-էրթային, մենք չէրթայինք ու գայինք: Իրենք մեր բոլոր հարցերը ներկայացնեին»,-ասում է տիկինը:

 

Այս ընթացքում միայն գնացել են Գյումրիի քաղաքապետարան: Ասել, որ առաջին հերթին հոգեբանի կարիք ունեն, հետո՝ փաստաբանների: Քաղաքապետարանում գրել են իրենց պահանջը: Տիկին Ռիտան պատմում է, որ վախի գործոնն այնքան մեծ է, որ վաճառելու է Գյումրիի բնակարանը եւ հեռանալու է քաղաքից: «Հենց Գյումրիի ճամփեն գուկանք, ես կմրսիմ, ես կդողամ, հոգեկանս կխանգարվի: Մենք էլ չենք կարող Գյումրիում ապրել: Ես պետք է վաճառքի հանեմ տունս՝ գնամ: Ու՞մ համար մնամ էստեղ: Էս տան մեջ ես էլ չեմ կարող ապրել»:

 

Քրոջ ընտանիքի մասին միայն կարող է լավը խոսել: Միանշանակ պնդում է՝ թշնամիներ չեն ունեցել: Հարցնում է. «Դուռը բաց քնողը թշնամի՞ կունենա: Լոգիկայի հարց է: Հիմնականում իրանց տան դուռը բաց է եղել: Իրենք սովորական բանվոր մարդիկ են: Սաղ կյանքերս բազարն ենք կանգնել, տանջանքով ապրած մարդիկ ենք: Արմենս ընդհանրապես խոպանչի չէ: 3 ամիս է գնացել Մոսկվա՝ իր ընկերոջ մոտ:

 

Մինչեւ առ էսօր էլ իրա աշխատած փողը բանկը մնաց՝ 8000 ռուբլին: Բոլորին կարող եք հարցնել, թե ինչ վարքագծի տեր տղա էր՝ խելոք, շնորհքով: Մեր ազգի պարծանքն է եղել… Արմենիս պես չկա: Նույնը իմ քույրը… սաղ կյանքը տանջված: Ամուսինն էլ՝ Սերոժը, Անապայում է հիմնականում աշխատել: Ուրիշ երկրների հետ կապ չունի: Ոչ կռիվ է եղել, աշխատել եկել են, հալալ քրտինքով ապրող մարդիկ էին: Էդ տան մեջը էլ ինչից կարող էր թշնամի դուրս գար: Աիդան էլ բրաբիոնում կաշխատեր: Բոլորի տունը բացի գեղեցկացնելուց, ուրիշ բան չի արել: Ոչ իրանք մաֆիաների մեջ են եղել, ոչ գողեր են եղել, ոչ թալանչի են եղել, ոչ նարկոման են եղել, ոչ դատված են եղել: Քաշված ընտանիք էր, ինչի՞ պետք է մտնեին իրենց տուն, խփեին սաղին»:

 

Ավետիսյանների հարազատները միանշանակ չեն հավատում, որ մեղադրյալ Պերմյակովը մենակ կարող էր սպանել ընտանիքի բոլոր անդամներին: Համոզված են՝ նա մենակ չի եղել: Առաջինը սպանված Ավետիսյանների բնակարանի դուռը բացել է հենց տիկին Ռիտան: Միակ մարդը, ով անկողնում չի սպանվել, Արմեն Ավետիսյանն է եղել՝ ընտանիքի տղան: Նրա դիակը եղել է մահճակալի կողքին:

 

«Էս մեկ հոգու բան չէ: Արմենիս մի հատ փորից, մի հատ գլխից են խփել: Արմենն ըստ երեւույթին ձենից ելել է, բայց սենյակից դուրս չի հասցրել գալ: Անկողնու կողքն էր: Քրոջս մի ոտքն էլ էր կախ գցած անկողնուց: Ես որ մտա, մտածում էի գազից են խեղդվել: Ով կմտածեր, որ քնած տեղը կգան կխփեն: Փոքր երեխուն հարցնես, չի հավատա, որ ինքը մենակ է եղել: Եթե էդ տան մեջ 2 տղամարդ կա, էդ էշը իրանից ինչ կնրկայացներ որ….

 

Հետո սենյակներն առանձին-առանձին են: Մի տեղ չեն եղել, որ կանգնի բոլորին սպանի: Առաջինը՝ Աիդաս է խփված եղել: Եթե Աիդային խփել է, էն մյուս սենյակի դուռը ծածկած է եղել: Իրանք գոնե հեռախոսով չէի՞ն կարողանա զանգել: Ամենքի գլխին մեկը կանգնել է ու հրաման է տվել:

 

Բացի այդ, ոչ մի մարդասպան իրա կոշիկները, իրա շորերն ու ամեն ինչը չի հանե դնե ըսե՝ գել, արի ինձ կեր: Էդպես արեցին, որ շեղեին ճանապարհից: Ինչպե՞ս կարող է 6-7 հոգանոց տունը մեկ հոգի կանգնի գյուլլե: Մինչեւ մեկին հասնելը, մյուսը կարող էր հետեւից խփեր: Տղամարդ էին, թեկուզ զենքին էլ կարող էին հասնել, դեմը կանգնեին, թեկուզ խփվեին, բայց մյուսները կհասնեին: Բայց չեն կարողացել: Ուրմեն ամենքի գլխին մի հոգի կանգնել է, ու ասել՝ չշարժվիք ու հերթով գյուլլելով անցել է»,- կարդում ենք կայքում:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: