Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2018 թվականի բյուջեի նախնական քննարկումների ժամանակ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանինց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց՝ ինչպիսի՞ մարմին է լինելու ոստիկանությունը: «Վարչապետին ենթակա մարմի՞ն է լինելու»,- հարցրեց պատգամավորը: Ապա հայտարարեց, թե տարեցտարի ոստիկանության բյուջեն ավելացել է, բայց մեր քաղաքացիները տրված գումարին համարժեք ծառայություն չեն ստացել: «2016-ին 500 միլիոնով բյուջեն պակասել էր, 2017-ին ավելացավ, իսկ 18-ին վերադառնում եք 2016-ի բյուջեին: Տարեցտարի ոստիկանության բյուջեն ավելացել է: Մի իրավիճակ է, որ ոստիկանությունը պոստ ֆակտում է անում, հանցագործությունների բացահայտման առումով կա խնդիր»,- ասաց պատգամավորը:
Փոխոստիկանապետի խոսքով՝ պատգամավորի առաջին հարցը ծրագրային դրույթ չէ: «Սահմանադրությունում գրված է, որ կան նախարարոյթյուններ, և կան մարմիններ, որոնք ենթակա են վարչապետին: Սա սահմանադրական դրույթ է, որոշողը մենք չենք, դուք եք»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է բյուջետային ավելացումներին, ապա Եղիազարյանը չհիշեց, որ ոստիկանության բյուջեն տարեցտարի ավելացել է: «Նույն թվերն են, կտրուկ ավելացումներ չեն եղել, իսկ այս տարի 500 մլն-ով բյուջեի կրճատումը պայմանավորված էր որոշակի ֆինանսական փոփոխություններով»,- ասաց նա:
Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2017-ին ընտրություններով էր պամանավորված բյուջեի ավելացումը, իսկ 18-ին նվազեցումը պայմանավորված է նրանով, որ աշխատավարձի մասը տեղափոխվել է կրթական ծրագիր:
Եղիազարյանն էլ հավելեց. «Ես կարծում եմ, որ ոստիկանությունը երբեք յուղի մեջ չի տապակվել. սա 35 տարվա փորձ ունեցող ոստիկանի կարծիքն է»:
Նա չհամաձայնեց Մարուքյանի պնդմանը, թե ոստիկանությունում բարելավումներ չկան: «Իսպառ վերացել է հանցագործությունները թաքցնելու երևույթը: Ոչ մի տեղ չի ասվում, թե ոստիկանությունում իրենց խոշտանգում են»,- ասաց նա, միևնույն ժամանակ նշեց, որ, իհարկե, ոստիկանությունն անթերի չի աշխատում, և որ ամենալավն իրենք են տեսնում իրենց խնդիրները:
Մարուքյանն էլ արձագանքեց. «Եթե նվազել է մարդկանց ծեծելը, պետք է ելույթ ունենանք, գովենք, ասենք` լավ եք աշխատո՞ւմ: Նախագահի ելույթում հերթով նշված էին խնդիրները, թերացումները, հիմա Դուք ուզում եք հերքել նաև նախագահի՞ ելույթը, թե` այդպես չէ, ամեն ինչ լավ է»:
Պատգամավորի խոսքով՝ եթե ոստիկանությունը չդարձավ նախարարություն և չանցավ խորհդարանական վերահսկողության տակ, զարգացում չի լինի այդ ոլորտում:
Եղիազարյանն էլ նշեց, որ չի հասկանում՝ խորհրդարանական վերահսկողությունից դուրսը որն է: «Ես հիմա այստեղ եմ, և սա վերահսկողության մի ձև է: Այստեղ ներկայացնում ենք մեր բոլոր ծրագրերի կատարողականությունը, միգուցե ասենք` հսկողություն և վերահսկողություն»,- ասաց նա: