| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ազգային ժողովում նախագահի ելույթից հետո նիստը վարող Կնյազ Հասանովը ներկայացրեց նիստի օրակարգը: Սկզբում նիստը վարողը ներկայացրեց հաշվիչ հանձնաժողովի վերաբերյալ ՀՀԿ-ի առաջարկը, ըստ որի` հաշվիչ հանձնաժողովը բաղկացած կլինի 5 հանրապետական անդամից, «Ծառուկյան» դաշինքի երկու ներկայացուցչից և «Ելք» դաշինքի ու ՀՅԴ-ի մեկական ներկայացուցչից:
«Ելք» դաշինքից Նիկոլ Փաշինյանը դեմ արտահայտվեց այս որոշմանը, առաջարկեց իր տարբերակը, որ հաշվիչ հանձնաժողովում լինեն բոլոր խմբակցություններից երկուական ներկայացուցիչ:
ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց, որ իրենց առաջարկած տարբերակը միայն դնեն քվեարկության: ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովն էլ, ողջունելով «Ելք»ի իր գործընկերներին, առաջարկեց երկու տարբերակն էլ դնել քվեարկության: «Ելք» դաշինքից Արտակ Զեյնալյանը նշեց, որ իրենք արդյունավետ առաջարկ են անում, և որ ճիշտ կլինի` իրենց առաջարկը ընդունվի:
Քվեարկությամբ ընդունվեց ՀՀԿ խմբակցության առաջարկը: