Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տեղեկատվության եւ անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ խոսեց վերջին շրջանում ադրբեջացիների կողմից իրականացվող կիբերհարձակումների, հակահայկական քարոզչության մասին: «Փետրվարը հայ-ադրբեջանական հակամարտության ամենաթեժ շրջանն է: Այս տարի, ներքաղաքական իրավիճակներից ելնելով, քիչ ենք հետաքրքրված եղել նրանց գործողություններով, սակայն ադրբեջանցները մեծ ջանքեր են գործադրում ապատեղեկատվություն տարածելու համար, հատկապես` Խոջալուի դեպքերի վերաբերյալ, ոչ միայն, որ այս թեման իրենց համար կարեւոր է, այլ նաեւ սա համարվում է «ալիեւների դինաստիայի ընտանեկան գործը» »,- ասաց Մարտիրոսյանը:
Նա տեղեկացրեց, որ Խոջալուի վերաբերյալ անցկացվում են «Արդարություն հանուն Խոջալուի» ակցիան, որի ղեկավարը Ալիեւի դուստրն է, եւ սրա անվան տակ, Մարտիրոսյանի խոսքերով, մեծ ռեսուրսներ են օգտագործում, միլիոնավոր դոլարներ են դուրս գրվում. «Օրինակ' Խոջալուի վերաբերյալ գովազդ են տեղադրել Նյու Յորքի Թայմս փողոցում, Վաշինգտոնի մետրոյում»:
Ըստ Մարտիրոսյանի` ավելացել են նաեւ հայկական կայքերի վրա կիբերհարձակումների փորձերը: «Ադրբեջանցի յուրաքանչյուր հաքեր պատվի հարց է համարում հայկական կայքեր կոտրել ու տեղադրել Խոջալուի հետ կապված ինչ-որ հայտարարություններ, այստեղից-այնտեղից թխած սահմռկեցուցիչ լուսանկարներ»,- ասաց Մարտիրոսյանը' հավելելով, որ Ադրբեջանում շրջանառվում են լուրեր, թե իրենց հաքերները կոտրել են հայկական 100-ավոր կայքեր, ինչն իրականությանը չի համապատասխանում.«Փոխարենը հայկանան կիբերբանակը կոտրել է Ադրբեջանի պետական կայքերից որոշները, այդ թվում' աշխատանքի և սոցապնախարարության կայքը: Եվ երբ կոտրում են Ադրբեջանի պետական որեւէ կայք, հանձնաժողով է ձեւավորվում եւ վերջիններս միշտ նույն հայտարարությամբ են հանդես գալիս' հայի ոտքը այդտեղ այլեւս չի լինի:)»: