կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-10-28 20:51
Հասարակություն

Ավտովթար` Սիսիան-Շամբ ճանապարհին.2 ուղևորները մահացել են

Ավտովթար` Սիսիան-Շամբ ճանապարհին.2  ուղևորները մահացել են

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հոկտեմբերի 28-ին, ժամը 18:24-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին՝ Շամբի ՀԷԿ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Շամբ ավտոճանապարհի 18 կմ-ին բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 35 SD 090 պետհամարանիշի (վարորդ՝ 1986 թ. ծնված Ն. Հ.) և «ՈւԱԶ 469Б» մակնիշի 54 LO 560 պետհամարանիշի (վարորդ՝ 1983թ. ծնված Ս. Մ.-ը) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1961 թ. ծնված Ս. Հ.-ը տեղում զոհվել է։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Ն. Հ.-ը, ուղևորներ՝ 2014 թ. ծնված Ա. Հ.-ը և 1990 թ. ծնված Հ. Գ.-ը, «ՈւԱԶ 469Բ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Ս. Մ.-ը, ուղևորներ՝ 1971 թ. ծնված Զ. Ա.-ը, 2003 թ. ծնված Գ. Մ.-ը և 1961 թ. ծնված Ա. Մ.-ը հոսպիտալացվել են Աղիտուի զինվորական հոսպիտալ, որտեղ Ն. Հ.-ը գիտակցության չգալով մահացել է, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։ Փրկարարները Ս. Հ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

 Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: