|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Սեպտեմբերի 21-ին` ժամը 09.03-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Սիսիան-Վայք ավտոճանապարհի 32-րդ կմ-ում՝ «Բոչկայի ձոր» կոչվող հատվածն ավտոմեքենա է ընկել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Վայք հատվածի 32-րդ կմ-ում՝ «Բոչկայի ձոր» կոչվող հատվածում «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի 34 DQ 538 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Դ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը (մոտ 80 մ.):
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Նորավանի թիվ N զորամասի զինծառայող լեյտենանտ Ս. Դ.-ի (ծնվ. 1989 թ.) դին: