Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Նոյեմբերի 13-ին, ժամը 19.43-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայում՝ «Բեռլին» կոչվող պոլիկլինիկայի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հաղթանակի պողոտայի թիվ 25 հասցեում բախվել են «Mercеdes E320» մակնիշի 35 AF 001 (վարորդ՝ 1988 թ. ծնված Ս. Խ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի 35 ZC 040 (վարորդ՝ 1991 թ. ծնված Ս. Մ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercеdes E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր՝ 1989 թ. ծնված Մ. Զ.-ը, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր՝ 1986 թ. ծնված Վ. Ծ.-ը, տեղի ուժերով տեղափոխվել են Գյումրու ԲԿ, որտեղ Ս. Մ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: Բժիշկները Ս. Խ.-ի և Վ. Ծ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Մ. Զ.-ինը՝ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: