Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 8-ին` ժամը 11.32-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես Վիտո» 34OV732 պետհամարանիշով (վարորդ՝ Կ. Ե., ծնվ.1953թ.) և թիվ 22 երթուղայինը սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 2072Լ պետհամարանիշով (վարորդ՝ Գ. Պ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ երթուղայինի ուղևերներ Ս. Գ.-ը (ծնվ.1940թ.) և Ա. Ս.-ը (ծնվ.1987թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները: