|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հոկտեմբերի 10-ին` ժամը 16.48-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 42-րդ կմ-ում, դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլկսվագեն-Վենտո» մակնիշի 34NC705 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետեւանքով վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել են:
Հրշեջ-փրկարարները ավտոմեենայից դուրս են բերել վարորդի և երկու ուղևորների դիերը: