կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-26 10:35
Հասարակություն

Ավտովթար` Վանաձորում. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ավտովթար` Վանաձորում. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Հոկտեմբերի 26-ին` ժամը 01.12-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նարեկացի փողոցի թիվ 41 շենքի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 41 DD 001 պետհամարանիշով (վարորդ` 1984 թ. ծնված Գ. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել: 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևորներ` 1964 թ. ծնված Գ. Գ.-ը և 1966 թ. ծնված Գ. Բ.-ը հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները անջատել են ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի բալոնի փականը: