Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 4-ին, ժամը 23:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Վայք ավտոճանապարհին՝ Անգեղակոթ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 10-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» մակնիշի (վարորդը՝ Լ. Ա., ծնված 1970 թ.) և «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Հ. Մ., ծնված 1989 թ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդները և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ա. Մ.-ն (ծնված 1993 թ.), տեղափոխվել են Աղիտուի հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ս. Ա.-ն (ծնված 1993 թ.), հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա: